Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՄՏՍ Հայաստանի» ուշագրավ պատկերացումներն «առևտրային գաղտնիքի» մասին. ի՞նչ փոխվեց մի քանի ամսում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը դեռևս 2023 թ. հունվարի 26-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որը 2023 թ. ապրիլի 12-ին մերժվել է հանձնաժողովի կողմից: Որոշման մեջ նշվում է, որ ԲՏԱ նախարարությունը հարցը քննարկել է ՀՀ շահագրգիռ մարմինների հետ և իրեն վերապահված իրավասությունների սահմաններում առարկել է գործարքի կայացմանը։ Ընդ որում, որոշման մեջ հատուկ հղում է կատարվում օրենքի դրույթին, համաձայն որի, «գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե իրավասու մարմնի գնահատմամբ, վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը»:

Վերջին շրջանում նորից էին ակտիվացել տեղեկությունները, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն վերստին դիմելու է ՀԾԿՀ՝ բաժնետոմսերի վաճառքի համար թույլտվություն ստանալու համար: Ավելին, մենք ունեինք հստակ տեղեկություններ, որ հայտը ներկայացվելու է նոյեմբերի սկզբին: Ըստ այդմ, «Փաստը» հոկտեմբերի 30-ին դիմել էր «ՄՏՍ Հայաստան» ընկերությանը՝ խնդրելով պատասխանել, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը, և ինչ փուլում է ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործընթացը: Նոյեմբերի 1-ին ընկերությունից ստացել ենք պատասխան, որտեղ նշվում է, որ «պահանջված տեղեկությունները (այդ թվում՝ նշված հարցերի հերքումը կամ հաստատումը) չեն կարող տրամադրվել, քանի որ դրանք հանդիսանում են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի առևտրային գաղտնիք»: Այս պատասխանը ուշագրավ է այնքանով, որ պատասխանից ուղիղ երկու օր անց՝ նոյեմբերի 3-ին, «ՄՏՍ Հայաստանը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ:

Ավելին, ՀԾԿՀ կայքում տեղադրված է նոյեմբերի 15-ի նիստի օրակարգը, ներառյալ համապատասխան որոշման նախագիծը, որով հանձնաժողովը համաձայնություն է տալու ընկերության բաժնետոմսերի 100 %-ը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը։ Նախ՝ հետաքրքիր է, թե ինչպես է այս մի քանի ամսում վերացել «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» նորմը, առավել ևս, որ գնորդը նույն կազմակերպությունն է: Ի՞նչ եղավ այս մի քանի ամսում, որ ԲՏԱ նախարարությունն այս գործարքի կայացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ այլևս չունի: Մյուս կողմից՝ ի՞նչ առևտրային գաղտնիքի մասին էին իրենց պատասխանում նշել «ՄՏՍ Հայաստանի» պատասխանատուները, երբ այդ տեղեկություններն ընդամենը օրերի ընթացքում օրենքի ուժով պետք է լինեին հրապարակային:

Ի վերջո, դիմելուց ընդամենը երկու օր առաջ խնդրել էինք պատասխանել... դիմելո՞ւ են ՀԾԿՀ, թե՞ ոչ: Ինչ խոսք, ուշագրավ են «ՄՏՍ Հայաստանի» պատկերացումներն «առևտրային գաղտնիքի» մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին«Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը»Ուզբեկստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ նավատորմ կստեղծեն Ինչ իրավիճակ է Լարսում Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է. ՊԵԿ Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Կիևին SCALP hրթիռների արտադրության համար գաղտնի տվյալների փոխանցման մասին Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Ալ Ահլիում» Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»Խոշոր ու ողբերգական վթար, Արագածոտնում. բախվել են «MAN» բեռնատար և «Opel»-ըԵվրահանձնաժողովը 6,1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային uպառազինnւթյան ձեռքբերման համար Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ի մի շարք քաղաքների «Ozon»-ի պահեստներին Լեգենդար Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան Վթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Երեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ․ պատմության այս օրը (24 օգոստոս)Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրիԻրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր
Ամենադիտված