Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հորմոնալ անհավասարակշռության 9 նշան, որոնք բոլորն արհամարհում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հորմոնալ հավասարակշռության պահպանումը չափազանց կարևոր է օրգանիզմի համար, քանի որ այն ազդում է կյանքի բոլոր ասպեկտների վրա։ Ցավոք սրտի, մարդկանց մեծ մասը չի մտածում սրա մասին։

Ինչի համար են պատասխանատու հորմոնները։ Հորմոնները կարգավորում են օրգանիզմում տեղի ունեցող գրեթե բոլոր պրոցեսները, այդ թվում՝

• աճ և զարգացում
• նյութափոխանակություն
• սեքսուալ կարողություններ
• հիշողություն և տրամադրություն
• մարմնի ջերմաստիճան։

Ընդհանուր առմամբ, առողջ լինելու համար անհրաժեշտ է պահպանել օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը, որը, ցավոք սրտի, խանգարել շատ հեշտ է։ Իսկ հետո հեշտ է նաև չհասկանալը, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ։ Հորմոնալ անհավասարակշռության այս 9 նշանները կօգնեն ձեզ հասկանալ, որ օրգանիզմը խնդիրներ ունի։

1. Քաշի կայուն ավելացում։ Եթե քաշի ավելացման խնդիրներ ունեք, դա ամենայն հավանականությամբ նշանակում է, որ սխալ եք սնվում և քիչ եք շարժվում։ Ցավոք սրտի, խնդրի մեղավորը կարող է լինել նաև հորմոնալ անհավասարակշռությունը։ Կորտիզոլ հորմոնի արտադրության խանգարման հետևանքով կարող եք արագ քաշ հավաքել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս հորմոնի բարձր մակարդակը հանգեցնում է «թունավոր ճարպի» կուտակմանը։ Սա ոչ միայն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, այլև ստիպում է օրգանիզմին մեծ քանակով ինսուլին արտադրել։ Սա ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման վրա։ Արդյունքում՝ ցանկանում եք ավելի ու ավելի շատ ուտել։

2. Խնդիրներ լիբիդոյի հետ։ Սա վերաբերում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց։ Սեռական հակումը վերահսկում են անդրոգենները։ Այս հորմոնի անբավարար քանակը հանգեցնում է նրան, որ սեռական հարաբերությունը գրեթե դադարում է հետաքրքրել մեզ։

3. Քրոնիկական հոգնածություն։ Սա կարող է հորմոնալ անհավասարակշռության առաջին նշաններից մեկը լինել՝ հատկապես այն դեպքում, եթե լավ եք քնում և հոգնածության զգացում ունենում եք հատկապես առավոտյան ժամերին։ Եթե քրոնիկական հոգնածության զգացումն անընդհատ ուղեկցում է ձեզ, ստուգեք վահանաձև գեղձի առողջությունը։ Այս վիճակի ամենամեծ պատճառը կարող է հիպոթերիոզը լինել։

4. Վատ տրամադրություն։ Վատ տրամադրությունը, գրգռվածությունը, անհանգստությունն ու նույնիսկ դեպրեսիան կարող են վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների պատճառ լինել։ Հնարավոր է՝ հիպոթերիոզ ունեք։ Եթե դեպրեսիայի համար չկան օբյեկտիվ պատճառներ, դիմեք բժշկի օգնությանը։

5. Անքնություն և ընդհատվող քուն։ Եթե երկար չեք կարողանում քնել, իսկ հետո արթնանում եք գիշերային ժամերին, սա կարող է հորմոնալ անհավասարակշռության նշան լինել։ Անքնությունն ավելի է սրում այս խնդիրները, և ստացվում է փակ շրջան։ Խնդիրն այն է, որ քնի պակասը հանգեցնում է միանգամից 10 հորմոնների արտադրության խանգարում։ Այդ հորմոնները կարգավորում են ախորժակը, սրտի, հոգեկան, ինչպես նաև ռեպրոդուկտիվ օրգանների առողջությունը։

6. Առատ քրտնարտադրություն։ Սա հորմոնալ անհավասարակշռության ևս մեկ նշան է։ Եթե խնդիրն առաջանում է նաև գիշերային ժամերին, ապա մտածելու առիթ ունեք։ Ամենայն հավանականությամբ, այն կապված է սերոտոնինի անբավարար քանակի հետ։ Բացի այլ գործառույթներից՝ այս հորմոնը կարգավորում է նաև տրամադրությունը, անվտանգության և պաշտպանվածության զգացումը։ Դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը։

7. Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Եթե օրգանիզմի նյութափոխանակության համակարգի խնդիրներ ունեք, ապա մեծ է հավանականությունը, որ խախտվել է 3 կարևոր հորմոնների մակարդակը։ Այդ հորմոններն օգնում են օրգանիզմին սնունդը վերածել մանր մոլեկուլների և ներծծել դրանք։

8. Քաղցր ուտելու անհագ ցանկություն։ Սա ևս կարող է վահանաձև գեղձի հետ կապված խնդրի հետևանք և հիպոթերիոզի առաջին նշաններից մեկը լինել։ Սա կարող է նաև մակերիկամների գերծանրաբեռնվածության հետևանք լինել։ Եթե դրանք մեծ քանակով կորտիզոլ և ադրենալին են արտադրում, մշտապես քաղցր ուտելու անհագ ցանկություն կունենաք։

9. Մազաթափություն։ Ընդունված է համարել, որ ճաղատությունը կամ մազաթափությունը, որպես կանոն, տեստոստերոնի անբավարար քանակի հետևանք է։ Այժմ բժիշկները նշում են, որ խնդիրը հորմոններն են, որոնց անբավարար քանակը հանգեցնում է մազերի հետ կապված խնդիրների։

Հիշեք, որ այս խնդիրներից խուսափելու համար պահանջվում է նախ՝ շտկել սննդակարգը։ Բուսական ծագման սնունդը պետք է գերակայի սննդակարգում, իսկ սննդակարգը պետք է բազմազան լինի և բաղկացած առողջ մթերքից։

Աղբյուրը՝ zanimatelno.com

ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ինԵվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
Ամենադիտված