Ուկրաինայի ՊՆ-ն դիտարկում է երեք հրամանատարների պաշտոնանկության հնարավորությունը. աղբյուրներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը դիտարկում է Ուկրաինայի զինված ուժերի երեք հրամանատարների պաշտոնանկության հնարավորությունը։ Украинская правда-ի աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը առաջարկներ է պատրաստում՝ Ուկրաինայի զինված ուժերի բժշկական ուժերի հրամանատար Տատյանա Օստաշչենկոյին, «Տավրիա»-ի զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի հրամանատար Ալեքսանդր Տարնավսկուն և Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաևին պաշտոնանկ անելու վերաբերյալ։
Ինչպես հայտնի է, Օստաշչենկոյին աշխատանքից հեռացնելու մասին պնդել են բուժաշխատողները և կամավորները, ովքեր բժշկական օգնություն են ցուցաբերում պաշտպանության ուժերին։
Տարնավսկու հավանական պաշտոնանկության պատճառների մասին, ով է ղեկավարում ուկրաինական հակահարձակման ուղղություններից մեկը, չի հաղորդվում։
Աղբյուրները նաև չեն նշում Նաևի պաշտոնանկության պատճառները։ Միաժամանակ, ըստ Украинская правда-ի, նա կարող է դառնալ 2022 թվականին Խերսոնի շրջանի պաշտպանությանը վերաբերող գործով գլխավոր մեղադրյալներից մեկը։