ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը պետք է վերահաստատի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը. Կոլոնա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Կարևոր է, որ Արտաքին հարաբերությունների խորհուրդը, ժամանելով Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` Եվրոպական առաքելության ամրապնդման և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան, հաղորդում է Հայաստանի Հանրային ռադիոն։
Նա նաև կոչ է արել ուժեղացնել ԵՄ առաքելությունը Հայաստանում։ «Եկել է դա անելու ժամանակը»,- ասել է արտգործնախարարը։
Այսօր Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը՝ ԵՄ գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի գլխավորությամբ, կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված վերջին զարգացումները։
Եվրախորհրդի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Խորհուրդը Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ քննարկում կանցկացնի՝ այս տարվա սեպտեմբերի 19-ից 20-ն Ադրբեջանի ռազմական գործողությունների և դրան հաջորդած ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի տեղահանման և հարաբերությունների կարգավորման շարունակվող ջանքերի ֆոնին։ Ակնկալվում է, որ կքննարկվեն նաեւ Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման ուղիները։