Սիցիլիայում ժայթքել է Էթնա հրաբուխը (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիցիլիա կղզում Էթնա լեռան նոր ժայթքում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է La Sicilia թերթը՝ հղում անելով Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին:
Հրատարակության տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավարևելյան խառնարանում։ Ըստ փորձագետների՝ ժայթքման սյունի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 4,5 հազար մ է եղել։
Նշվում է, որ Էթնայի ժայթքման ներկա փուլը չի ազդում սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանի շահագործման վրա։
Էթնան գտնվում է մասնագետների մշտական հսկողության ներքո։ Որպես կանոն՝ այս հրաբխի ակտիվությունը բնակչության համար վտանգ չի ներկայացնում։