ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են «ինտենսիվացնել հաղորդակցությունը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ֆինանսների նախարարը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի փոխվարչապետը հանդիպել են Սան Ֆրանցիսկոյում APEC-ի առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին, որի շրջանակում ակնկալվում է, որ նոյեմբերի 15-ն կհանդիպեն նախագահ Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, գրում է VOA-ն։
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը պայմանավորվել են «ինտենսիվացնել հաղորդակցությունը» և համագործակցել մի շարք տնտեսական, ֆինանսական կայունության և կարգավորող հարցերի շուրջ:
Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության փաստաթղթում, որը տարածվել է հանդիպումից հետո։
Նոյեմբերի 9-10-ը Սան Ֆրանցիսկոյում կայացել են Յելենի և Հե Լիֆենգի բանակցությունները։