Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արևմուտքում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ալանիա քաղաքից 22 կմ հարավ։ Քաղաքն ունի 112 հազար մարդ բնակչություն։
Կենտրոնից հավելել են, որ օջախը եղել է 14 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։