Իրանում կրկին երկրաշարժ է եղել․ ի՞նչ է հայտնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանին։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը եղել է Դեհլորան քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք։ Երկրաշարժի աղբյուրը եղել է 11 կմ խորության վրա։
Հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։