ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հնարավոր հաղթանակն անվանել է «ողբերգություն»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի հնարավոր հաղթանակը ողբերգություն է անվանել։ Այս կարծիքը նա հայտնել է նոյեմբերի 10-ին Բեռլինում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ համատեղ ճեպազրույցում։
«Եթե նախագահ Պուտինը հաղթի, դա ողբերգություն կլինի ոչ միայն ուկրաինացիների, այլ նաև մեզ համար»,- ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ըստ նրա, անհրաժեշտ է շարունակել աջակցությունն Ուկրաինային։
«Սա բխում է մեր շահերից»,- նշել է Ստոլտենբերգը։