Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները շուտով կհանդիպեն․ Սպիտակ տունը նշել է օրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։
Նա ճշտել է, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Ջո Բայդենն ու Սի Ծինփինը ծրագրում են երկկողմ բանակցություններ վարել Սան Ֆրանցիսկոյում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։