ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը կրկին հաստատել է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, թեև դեռ չի հայտնել հանդիպման ստույգ օրը։ Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու Մոսկվայի հարթակը հետագա երկխոսության համար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ։ Մեր այս պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ մենք պայմանավորվենք նման միջոցառման ժամկետների մասին, մենք դրա մասին ժամանակին կհայտարարենք»,- լրագրողներին ասել է Գալուզինը: