Ուկրաինական անօդաչուները կրկին գրոհել են ՌԴ մարզերը․ իրավիճակը՝ երկրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի լույս 10-ի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի երկնքում որսացել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, եւս մեկը ոչնչացվել է Տուլայի շրջանում։ Այս մասին Telegram ալիքով հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անօդաչուները եղել են ինքնաթիռային տիպի։ Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար որսվում և ոչնչացվում են Ռուսաստանի շրջաններում։