Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 ախտանշան, որ վկայում են` երեխայի կյանքը վտանգված է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարդիկ սովորաբար համարում են, որ հիվանդությունը թուլությունն ու վատ ինքնազգոցողությունն են, սակայն գոյություն ունեն բազմաթիվ անկարևոր թվացող ախտանշաններ, որոնք կարող են պայմանավորված լինել վնասակար հիվանդություններով և որոնք ի հայտ են գալիս, երբ խնդիրը ոչ մի կերպ դեռ չի դրսևորվել: Սա է պատճառը, որ երեխայի մոտ վտանգավոր ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անմիջապես բժշկին դիմել:

 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

 Գիտակցության կարճատև կորուստ

 Գիտակցության կորստի դեպքերի 15-35 %-ը վկայում են սրտի ռիթմի լուրջ խանգարումների մասին, ինչը կարող է նույնիսկ մահացու լինել: Հաճախ սա լինում է խնդրի միակ ախտանշանը, քանի որ երեխաները հազվադեպ են կարողանում նկարագրել մյուս ախտանշանները, ուստի ծնողները պետք է շատ ուշադիր լինեն: Շատ վտանգավոր է նաև նախաուշագնացային վիճակը: Եթե երեխայի մոտ առաջանում է անբացատրելի թուլության զգացում ու կտրուկ գունատություն, իսկ ֆիզիկական ակտիվություից հետո նա ցանկանում է պառկել, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել մանկաբույժի հետ: 

Բարդություններից խուսափելու համար երեխան պետք է տարվա ընթացքում 3-4 անգամ բուժզննում անցնի սրտաբանի մոտ՝ նույնիսկ, եթե անհանգստացնող ոչ մի ախտանշան չկա: Հարկ է հիշել, որ սրտի շատ հիվանդություններ բավական երկար ժամանակ՝ ընդհուպ մինչև ծայրահեղ ծանր վիճակի հասնելը, կարող են ընթանալ առանց ախտանշանների: Նման դեպքերում սովորաբար երեխայի մոտ կտրուկ թուլության զգացում է առաջանում և նա անընդհատ ուզում է պառկած լինել:

 «Սառած հայացք»

 Եթե երեխան կտրուկ «սառում» է, հայացքը դառնում է դատարկ, իսկ 15-20 վայրկյան անց նա կրկին վազվզում է, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ սա կարող է լինել էպիլեպսիայի տեսակներից մեկի՝ աբսանսի (մտակորուստ) նշան, որը սովորաբար սկսվում է 5-7 տաեկանում: Էպիլեպսիայի այս տեսակի նոպաները կարճատև են, ինչի հետևանքով էլ հիվանդությունը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ  

Նման դեպքերում անհրաժեշտ է անմիջապես խորհրդակցել նյարդաբանի հետ, քանի որ հակառակ դեպքում հիվանդությունը կարող է խորանալ և վերածվել էպիլեպսիայի ավելի վտանգավոր տեսակի:

 Քաշի կտրուկ կորուստ

 Եթե քաշի կորուստն ուղեկցվում է ծարավի զգացումով, առատ միզազատությամբ, մաշկի և լորձաթաղանթների չորությամբ, ապա հարկավոր է անհապաղ ստուգել երեխայի օրգանիզմում շաքարի մակարդակը և խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ: Սրանք կարող են լինել 1-ի տիպի շաքարային դիաբետի ախտանշանները, իսկ երեխաների մոտ դիաբետը շատ ավելի արագ է զարգանում, քան մեծահասակների մոտ:

Բարձր ջերմություն, գլխացավեր, փսխում

Այս ախտանշանները հաճախ ի հայտ են գալիս վարակիչ հիվանդությունների ժամանակ: Դրանցից ամենավտանգավոր մենինգիտն է, որի դեպքում մարդը նաև զգայուն է դառնում բարձր ձայների ու լույսի հանդեպ: Հիվադության գլխավոր տարբերակիչ նշանները բնորոշ դիրքը (երեխան պառկում է կողքի վրա՝ ոտքերը որովայնին մոտ բերած, գլուխը ետ տարած, իսկ նորածինների մոտ կարող են առաջանալ նաև ջղաձգումներ) և հիպերեսթեզիան (գլխամաշկի գերզգայունություն), որի հետևանքով երեխան սուր է արձագանքում ցանկացած հպմանը: Նման ախտանշանների դեպքում փոքրիկին հարկավոր է շտապ հիվանդանոց տեղափոխել: 

Օջախային ջղաձգումներ

 Սրանք ջղաձգումներն են, որոնք առաջանում են մարմնի միայն մի մասում և չեն ուղեկցվում գիտակցության կորստով (սկսում է թրթռալ դեմքի մի մասը կամ մի ոտքը): Այս ախտանշանը կարող է անվնաս թվալ, սակայն իրականում այն կարող է վկայել գլխուղեղի որևէ հատվածի ախտահարման մասին, որն ամենայն հավանականությամբ պայմանավորված է վնասվածքներով, վարակիչ հիվանդություններով կամ գլխուղեղի ուռուցքով: Եթե խնդիրը շարունակում է խորանալ և ուղեկցվում է առավոտյան սրտխառնոցով, փսխումով ու գլխացավերով, ապա հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Այս խնդրի դեպքում հարկավոր է անցնել նյարդաբանական հետազոտություն:

 Նյութի աղբյուրը՝ aif.ru

Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենադիտված