Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցում է թույլատրելի նորմը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է նոյեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակի մասին վկայող տվյալներ։
Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ նոյեմբերի 8-ին, Նոր Նորքում՝ նոյեմբերի 5-ին և 7-ին։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություննները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։