Wildberries-ը Հայաստանում ալկnհոլային խմիչքների վաճառք է սկսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆWildberries-ի տեսականին, որը հասանելի է Հայաստանի բնակիչներին, այժմ ներառում է հարյուրավոր ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ կարմիր, սպիտակ և փրփրուն գինիներ, վիսկի, ջին և ռոմ, հայտնում են առցանց շուկայի մամուլի ծառայությունից։
«Շուկայում հայտնվել են ոգելից խմիչքներ, որոնց վաճառքն արդեն հասանելի է Հայաստանի հաճախորդներին։ Նրանք կկարողանան պատվիրել գինիների և ոգելից խմիչքների լայն տեսականի՝ առանց տնից դուրս գալու»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Ընկերությունը նշել է, որ տեսականին ապագայում կավելանա։ «Wildberries-ը ուշադիր է եղել այս կատեգորիայի անվտանգության նկատմամբ. նախքան գնումը սկսելը՝ պահանջվում է նշել գնորդի տարիքը, իսկ թողարկման յուրաքանչյուր կետում ստանալուց հետո պարտադիր պայման է լինելու գնորդի տարիքը հաստատող փաստաթղթի ներկայացումը»,- ընդգծել են մամուլի ծառայությունից։