ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը շարունակում է փակուղում մնալ․ Եվրահանձնաժողով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիան, ըստ Եվրահանձնաժողովի հրապարակած գնահատականի, չի փոխել Եվրամիությունից հեռանալու բացասական տենդենցը , իսկ անհրաժեշտ բարեփոխումնեն իրականացրել է սահմանափակ չափով։
«Թուրքիան մնում է Եվրամիության առանցքային գործընկերը և թեկնածու երկիր, սակայն ԵՄ-ին նրա անդամակցության շուրջ բանակցությունները 2018 թվականից ի վեր շարունակում են փակուղում մնալ»,- նշված է Բրյուսելի հրապարակած փաստաթղթում։