Գուտերեշ. Գազայի հատված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր մտցնելու հարցը չի քննարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր Գազայի հատված մտցնելու հնարավորությունը քննարկելը վաղաժամ է, համաժողովի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վարողը հարցրել էգլխավոր քարտուղարին, թե, արդյո՞ք, նա Իսրայելի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը։
«Այդ հարցը կարող են որոշել միայն անդամ երկրները։ Դա չի քննարկվել։ Եվ, կարծում եմ, որ վաղաժամ է նման քննարկումներ ունենալը»,- ասել է Գուտերեշը։