Արամ Ա-ն հանդես է գալու որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քահանայապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին հրավիրել է հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով։ Հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն որպես հյուր քահանայապետ պիտի ըլլայ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան մէջ՝ այս հինգշաբթի օրուան նիստէն առաջ կատարելով բացման աղօթքը», - նշել է ANCA-ն։
2022 թվականի սեպտեմբերին Վեհափառը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի ժամանակ ընտրվել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով Արևելյան ուղղափառ եկեղեցիները։
Առավոտյան աղոթքը կհեռարձակվի C-SPAN ուղիղ եթերում և կներառվի Կոնգրեսի արձանագրության մեջ: Այն կհեռարձակվի նաև ANCA-ի ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում: Այն նախատեսվում է սկսել հինգշաբթի, նոյեմբերի 9-ին մոտավորապես ժամը 9:00-ին։