ՆԱՏՕ-ի երկրները հայտարարել են ԵՍԶՈՒ պայմանագրին իրենց մասնակցությունն անժամկետ դադարեցնելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԱՏՕ-ի անդամ երկրները հայտարարել են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին իրենց մասնակցությունը անժամկետ դադարեցնելու մտադրության մասին, նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հայտարարությունում։
«Պայմանագրին իր մասնակցությունը դադարեցնելու մասին Ռուսաստանի որոշման արդյունքում դաշինքի երկրները հայտարարում են, որ մտադիր են կասեցնել ԵՍԶՈՒ պայմանագրի կիրառումը այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ կհամարեն՝ հիմնվելով միջազգային նորմերով ամրագրված իրենց իրավունքների վրա»,- նշված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։
Նշենք, որ ԱՄՆ ԵՍԶՈՒ պայմանագրին իր մասնակցությունը մտադիր է կասեցնել դեկտեմբերի 7-ից, Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է իր մասնակցությունը դադարեցնելու մասին։ Այսօր այդ մասին հաղորդագրություն է տարածել ՄԹ ԱԳ նախարարությունը։