Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն․ ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի վճռի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշներն ու երաշխիքները։
Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։