Սխալ կլիներ Էրդողանին լուրջ չընդունելը. Պենտագոնի նախկին խորհրդական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը անհանգստություն է հայտնել Գազայի հատվածում Թուրքիայի հնարավոր մասնակցության պատճառով։ Այս մասին նա գրել է Х սոցցանցի իր էջում։
«Սխալ կլիներ Էրդողանին լուրջ չընդունելը։ Ովքեր են եղել Պաղեստինում հարյուրավոր տարիներ՝ թուրքե՛րը։ Թուրքական կայսրությունը, որն ինչ-որ պահի վերահսկում էր արաբական աշխարհի մեծ մասը Մերձավոր Արեւելքում։ Մարդիկ մոռանում են, որ թուրքական տեսակետով՝ հրեաներն են կանգնած իսլամական հողում»,- գրել է նա։