ԱԹՍ-ներով հարձակում. ինչ է կատարվում Իրանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական Fars գործակալությունը հայտնել է երկրի արևելքում իսրայելական դրոնների կանխված հարձակման և Իրանի և Աֆղանստանի սահմանին երեք «Իսրայելի հետախուզության գործակալների» (Մոսադ) ձերբակալման մասին: Ձերբակալվածները շուտով կտեղափոխվեն Իրան՝ քննչական գործողություններ իրականացնելու համար:
«Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարարության եւ «Թալիբանի» համատեղ գործողության ընթացքում երկու երկրների միջեւ լեռնային շրջաններում ձերբակալվել են Մոսադի երեք գործակալներ՝ Իրանի քաղաքացիությամբ… Մոսադի այդ երեք գործակալները ծրագրում էին Աֆղանստանի սահմանից կամիկաձե դրոններ արձակել Իրանի թիրախների ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: