Մոսկվայում եղանակը գերազանցել է 1954 թվականին սահմանված ռեկորդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկուշաբթիից երեքշաբթի գիշերը ռեկորդային տաք է դարձել նոյեմբերի 7-ի համար։ Այս մասին հայտնել է Ֆոբոս օդերեւութաբանական կենտրոնի առաջատար աշխատակից Միխայիլ Լեուսը, գրել է РИА Новости-ն։
«Օդի ջերմաստիճանը չի իջել պլյուս 9,2 աստիճանից»,- ասել է սինոպտիկ։ Նա նշել է, որ օդի ջերմաստիճանը գերազանցել է 1954 թվականի ռեկորդը, երբ ջերմաչափը ցույց է տվել պլյուս 6,3 աստիճան։
Իր տելեգրամյան ալիքում Լեուսը նաև հայտնել է, որ Մոսկվան ապրել է իր օդերևութաբանական պատմության մեջ նոյեմբերի ամենատաք հնգօրյա օրերից մեկը։