Ռուսաստանն սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Աբխազիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Աբխազիային՝ հանրապետությանն էլեկտրաէներգիայով սնուցող միակ էլեկտրակայանի՝ Ինգուր ՀԷԿ-ի ջրամբարում ջրի ցածր մակարդակի պատճառով։ Այդ մասին հայտնել է «Չեռնոմորէներգո»-ն՝ հավելելով, որ Աբխազիայում հնարավոր են նաև էլեկտրամատակարարման սահմանափակումներ։
«Սկսվել է Ռուսաստանի Դաշնությունից Աբխազիայի էներգետիկ համակարգին էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչի շնորհիվ ապահովվում է Հանրապետության արևտյան ու կենտրոնական հատվածների էներգամատակարարումը»,- նշված է հաղորդագրությունում։