Ynet. Իսրայելը բանտարկություն կկիրառի ՀԱՄԱՍ-ի և ԻՊ-ի բովանդակությունը կարդալու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի խորհրդարանը (Կնեսեթը) երկուշաբթի օրը երկրորդ և երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որը մեկ տարվա ազատազրկում է նախատեսում նրանց համար, որոնք համակարգված կերպով կարդում են ՀԱՄԱՍ-ի և ԻՊ-ի տեղեկատվական բովանդակությունը, որը պարունակում է գովասանքի, կարեկցանքի կամ ահաբեկչական գործողությունների խրախուսման խոսքեր, հայտնում է Ynet պորտալը։
Պորտալի տվյալներով՝ պատիժը չի տարածվում ահաբեկչական բնույթի հրապարակումների պատահական ընթերցման կամ արդարացված նպատակներով նման բովանդակության օգտագործման դեպքերի վրա։