Չինաստանն ու ԱՄԷ-ն ՄԱԿ ԱԽ նիստ են նախաձեռնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) խնդրել են երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փակ նիստ անցկացնել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության դիվանագիտական աղբյուրը։
Իր հերթին, կազմակերպությունում Բրազիլիայի մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ հանդիպման բանախոսները կլինեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը և Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը: