Ուկրաինական օդուժը ռուսական նավ է խոցել Կերչում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ուկրաինական մարտավարական ավիացիան թեւավոր հրթիռային հարձակում է իրականացրել Կերչի «Զալիվ» գործարանի վրա, որտեղ այդ պահին եղել է «ռուսական Սևծովյան նավատորմի ամենաժամանակակից նավերից մեկը` Կալիբր հրթիռներով նավ»։
Օլեշչուկն ակնարկել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածելու համար օգտագործել են SCALP թեւավոր հրթիռներ (Storm Shadow-ի ֆրանսիական տարբերակը), որոնք արձակվել են ուկրաինական ռազմական ինքնաթիռներից։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռուսական նավ է վնասվել Կերչի «Զալիվ» նավաշինական գործարանի վրա ուկրաինական հրթիռային հարձակման հետևանքով։ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին, ասվում է, որ հարվածը հասցվել է 15 հրթիռով, որոնցից 13-ը խոցվել է։ Նրանք չեն նշում, թե որ նավն է վնասվել։