Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ «տարբերակներից մեկը Գազայի վրա միջուկային ռումբ նետելն է». Նեթանյահուն արձագանքել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անորոշ ժամանակով հեռացրել է Ժառանգության հարցերով նախարար Ամիչայ Էլիահուին կառավարության նիստերից, հայտնում է Times of Israel-ը:
Հայտնի է, որ Էլիահուն առաջարկել է Գազայի հատվածին միջուկային հարված հասցնել, սակայն ավելի ուշ պարզաբանել էր, որ դա «փոխաբերական» արտահայտություն է եղել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ծայրահեղական «Օցմա Յեհուդիտ» կուսակցության նախարարը հայտարարել էր, որ պատերազմում Իսրայելի տարբերակներից մեկը միջուկային ռումբ նետելն է Գազայի հատվածում:
«Կոլ Բերամա» ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք պե՞տք է ատոմային ռումբ նետել անկլավի վրա, Ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուն ասել է, որ «դա հնարավորություններից մեկն է»: