ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը հանդիպել է Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի հետ. Al Mayadeen
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն մի քանի օր առաջ այցելել է Թեհրան և հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ, ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը, նրա խոսքերը մեջբերում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
«Քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն մի քանի օր առաջ այցելել է Թեհրան, որտեղ հանդիպել է հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի հետ»,- ասել է Համդանը։