Անալենա Բերբոքը Ադրբեջան մեկնելուց առաջ այցելել է հայ-ադրբեջանական սահման
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեզ համար պատիվ էր ընդունել Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պատվիրակությունը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ Երասխում և Պարույր Սևակում պարեկության ժամանակ: Հայտնել է Հայաստանում Եվրամիության առաքելությունն X-ի իր միկրոբլոգում:
«Առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին և Եղեգնաձորի գրասենյակի ներկայացուցիչները պատվիրակությանը տեղեկացրել են տեղում իրավիճակի մասին»,- նշվոմ է գրառման մեջ:
Բերբոքը հայ-ադրբեջանական սահման այցելելուց հետո մեկնել է Բաքու: