Ռուսաստանում մատնահետքեր կվերցնեն միգրանտներից․ ի՞նչ է սպասում հայերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ներքին գործերի նախարարությունը շուտով Մոսկվայի օդանավակայաններում կսկսի ժամանող միգրանտների մատնահետքերի նմուշառում իրականացնել։ Այս մասին ասել է ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան, գրել է ՏԱՍՍ-ը։
«Հաշվի առնելով Մոսկվայի կառավարության առաջարկները, կարծում եմ, որ մենք մոտ ապագայում կսկսենք իրականացնել այդ փորձը»,- ասել է նա։
Կազակովայի խոսքերով՝ մատնահետքերի և լուսանկարների տվյալների բազան կօգնի կանխել այն միգրանտների մուտքը Ռուսաստան, որոնք փոխում են իրենց նույնականացման տվյալները:
Նա ընդգծել է, որ այս ընթացակարգերը, բժշկական զննումները զգալիորեն օգնում են հանցագործությունների բացահայտմանը։
Պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանում կա մոտ 6,5 միլիոն օտարերկրացի, և 4 միլիոնի դեպքում մատնահետքի դակտիլոսկոպիա է արվել։