Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածել է «Աշ-Շիֆա» հիվանդանոցի արեւային վահանակներին եւ գեներատորներին. ԶԼՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի ՌՕՈւ ինքնաթիռները հարվածել են «Աշ-Շիֆա» հիվանդանոցի արեւային վահանակներին եւ գեներատորներին։ Այս մասին տեղեկացրել է Իրանի Tasnim գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ իսրայելական կործանիչները «հարվածել են Գազայի հատվածի «Աշ-Շիֆա» հիվանդանոցի արեւային վահանակներին եւ էլեկտրագեներատորներին։ «Գրոհի հետեւանքով հիվանդանոցի մի հատվածում հրդեհ է սկսվել»,- տեղեկացրել է գործակալությունը։
Ուրբաթ՝ նոյեմբերի 3-ին, իսրայելական ուժերը գրոհել են «Աշ-Շիֆա» կենտրոնական հիվանդանոցի կից տարածքը Գազայի հատվածի վարչական կենտրոնում։ Հարվածները հասցվել են շտապօգնության մեքենաների շարասյանը, որը վիրավորներ էր տանում «Ռաֆահ» անցակետի ուղղությամբ, հարվածներ են եղել նաեւ հիվանդանոցի մուտքին, որտեղ այդ պահին մի քանի շտապօգնության մեքենա կար։ Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ ՀԱՄԱՍ շարժման հիմնական հրամանատարական շտաբը գտնվում է «Աշ-Շիֆա» հիվանդանոցի տարածքում։