Իրանի արտգործնախարար. Պաղեստինյան շարժումը և դիմադրության մյուս խմբերը պատրաստ են դիմակայել թշնամուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեքդադը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունը։
«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների, կանանց, երեխաների ու քաղաքացիական անձանց սպանությունների, ինչպես նաև Գազայի հատվածում կենսական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման պատասխանատվությունը կրում է սիոնիստական ռեժիմը և Միացյալ Նահանգները»,- նշել է Աբդոլլահիանը, հայտնում է Irna-ն։
Իրանցի նախարարը հայտարարել է պաղեստինյան դիմադրության շարժման և տարածաշրջանի դիմադրության այլ խմբերի՝ թշնամուն դիմակայելու պատրաստակամության մասին։
Մեքդադն, իր հերթին, մատնանշել է Պաղեստինին ու դիմադրության առանցքին Սիրիայի վճռական աջակցությունը։
Նա ընդգծել է սիոնիստական ռեժիմին դիմակայելու հարցում իսլամական աշխարհի միասնության անհրաժեշտությունը և ԱՄՆ-ի ու սիոնիստների նկատմամբ տարածաշրջանի երկրների զգոնության անհրաժեշտությունը։
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը Պաղեստինին աջակցելու իր երկրի սկզբունքային դիրքորոշումն անվանել է միանշանակ ու անփոփոխ։