Միրզոյանը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին. Կոչ ենք անում թիրախ չդարձնել խաղաղ բնակիչներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսում պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է արել թիրախ չդարձնել խաղաղ բնակչությանը։
«Ցավոք, աշխարհի տարբեր ծայրերում կրկին բորբոքվում են հին հակամարտությունները, պատերազմներն ու խաղաղ բնակիչների տառապանքները։ Սա շատ զգայուն հարց է մեզ համար։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ մենք ականատես եղանք նույն իրադարձություններին։ Բոլոր դեպքերում և հակամարտությունների դեպքում կոչ ենք անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը և ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Միրզոյանը։