Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Գերմանիայի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Անալենա Բերբոքը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհեկ անմար կրակի մոտ։