Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի մասին համատեղ հայտարարության տեքստը պատրաստ է. Օվերչուկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը երկկողմանի խնդիր է. Իսկ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխվարչապետներն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սամարղանդում ընթացող Վերոնայի XVI Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում։
Ինչ վերաբերում է այս գործընթացում Ռուսաստանի Դաշնության մասնակցությանը և դերին, նրա խոսքով, Մոսկվան միշտ պատրաստ է աջակցել, տրամադրել փաստաթղթեր, այդ թվում՝ քարտեզագրական փաստաթղթեր, որոնք պատմականորեն գոյություն ունեն Ռուսաստանում։
Խոսելով կապի ապաշրջափակման մասին՝ Օվերչուկն ասաց, որ ֆորմալ առումով կա աշխատանքային խումբ։
«Վերջին անգամ մենք հանդիպել ենք հունիսի 2-ին։ Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի մասին համատեղ հայտարարության մի զգալի մասի տեքստը նույնպես մեծ մասամբ պատրաստ է։ Ինչ վերաբերում է բուն ճանապարհի կառուցմանը, գիտեք. այժմ Ադրբեջանն արդեն սկսել է Իրանի տարածքով Հայաստանի տարածքը շրջանցող ավտոմայրուղու կառուցումը, ինչպես հայտնի է, Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրվել է նաև հուշագիր՝ երկաթուղու կառուցման վերաբերյալ»,- ասաց նա։
Օվերչուկը նաև մեկնաբանել է Հայաստանում Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը:
«Սա շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագիր է, որը Իրանից Հայաստանի տարածքով կգնա Վրաստան և, իհարկե, հաշվի առնելով Վերին Լարսը, այն նաև շատ կարևոր դեր կունենա մեր Հյուսիս-Հարավ միջանցքում»,- ասաց նա։