Ռուդոլֆ Յավրումյանը ոսկե մեդալ է նվաճել «Ունիվերսալ մենամարտի» աշխարհի առաջնությունում
ՍՊՈՐՏՆովոսիբիրսկում կայացած «Ունիվերսալ մենամարտի» աշխարհի առաջնությունում Ռուդոլֆ Յավրումյանը գրավել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի:
Ինչպես նշել է Նովոսիբիրսկի մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Սերգեյ Ախապովը, «Ունիվերսալ մենամարտը» վառ մարզաձև է, շատ դինամիկ: Մարզում գործում է «Ունիվերսալ մենամարտի» մարզական ֆեդերացիան, որը զբաղվում է այս մարզաձևի զարգացմամբ և մասսայականացմամբ: Նովոսիբիրսկն առաջին անգամ ընդունում է համաշխարհային կարգի մրցաշար այս մարզաձևում։
Մասնակիցների թվում էին մարզիկներ Թուրքիայից, Չինաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, Հայաստանից, Իրաքից, Վրաստանից, Ղազախստանից, Եգիպտոսից, Սերբիայից, Մոնղոլիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Թունիսից և այլ երկրներից: