Ադրբեջանի վայրենությունը ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում միջազգային հանրության կողմից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում տեսանյութով է կիսվել ու գրառում կատարել։
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտումներ՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում։
Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տներում: Մինչդեռ միջազգային հանրությունը շարունակում էր պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի իրավունքները և անվտանգությունը, իսկ Ադրբեջանը պատասխանում էր, որ իրենք անպայման կապահովեն այդ ամենը։
Պարզվում է, սակայն, որ Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում նրանց ունեցվածքի, այդ թվում՝ մանկական խաղալիքների անվտանգությունը։ Այդուհանդերձ, այդ վայրենությունը ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից»։