Հունաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ-ից տեղահանված անձանց համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։
Նա մասնավորապես հայտնել է, որ հունական կողմն այսօր Հայաստանի կառավարությանն է հատկացրել չորս տոննա քաշով հումանիտար բեռ։ Երևան է ժամանել նաև հատուկ մասնագիտացված մարդկանց խումբ՝ բաղկացած հոգեբաններից և սոցալական աշխատողներից, ովքեր հոգեբանական աջակցություն կցուցաբերեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ովքեր տուժել են հումանիտար ճգնաժամից։
«Հունաստանը կանգնած է Հայաստանի կողքին, ինչն այսօր ևս մեկ անգամ ապացուցվում է։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև ասել, որ Հունաստանը մեծապես աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։