Մհեր Գրիգորյանն ու Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները տարածաշրջանային զարգացումներն են քննարկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ՝ Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քարոլին Մուգարին, համանախագահ Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Մհեր Գրիգորյանի գրասենյակի տարածած հաղոդագրությունում նշված է նաև․
«Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին՝ ի շահ Հայաստանի ժողովրդի իրականացվող աշխատանքների համար: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հյուրերին ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազարից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները»: