Տրիկոտաժի գործարանի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր նոյեմբերի 2-ինՙ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ գտնվող խորհրդային տարիներին հայտնի «Անուշ» տրիկոտաժի գործարանի մուտքի մոտ դի կա: Գրել է Shamshyan.com-ը։
Սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Տղամարդու դին հայտնաբերվել է բեռ տեղափոխող քարշակի վրա: