Բախվել են Opel Astra-ն ու «VAZ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի հարևանությամբ բախվել են 53-ամյա Վազգեն Բ-ի վարած «VAZ 2106» մակնիշի և 71-ամյա Հենրիկ Հ-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Բախման հետևանքով 06-ը կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները և ուղղել «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: