« Արյան մեջ էին ու ես չէի կարողանում օգնել».ապրիլյան պատերազմի հերոսը հուզվեց. տեսանյութ
ՎԻԴԵՈԱպրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ականի բեկորից գլխի շրջանում վիրավորված և ծանր վիրահատության ենթարկված Դանիել Դավթյանը օրերս նորից կվիրահատվի:
Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Դանիելը:
«Աջ աչքս չի շարժվում և ձախակողմյան թուլություն ունեմ: Նորից պետք է վիրահատվեմ, որովհետև իմ ուղեղում դեռ երկու բեկոր կա: Չորս բեկոր է եղել ու երկուսը հանել են: Պետք է երկու բեկորն էլ հանեն, որ պլասմաս դնեն գլխիս բացված մասը»,-նշեց Դանիելը հույս հայտնելով, որ այնուամենայնիվ պետությունը կօգնի իրեն: Նա նշեց, որ զանգի է սպասում:
Դանիելը մահացած ընկերներին հիշելիս դեռ հուզվում է.« Արյան մեջ էին ու ես չէի կարողանում օգնել»:
Մանրամասները՝ տեսանյութում: