Արցախում մնացած տարեցներին ԿԽՄԿ-ն օգնում է տեղափոխվել Հայաստան (վիդեո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿԽՄԿ-ն շարունակում է օգնել Արցախում մնացած փոքրաթիվ հայերի տեղափոխմանը։ Միջազգային կոմիտեն տեսանյութ է տարածել, որում օգնում է տարեցներին տեղափոխվել Գորիս։
«Խոցելի մարդիկ մեր ուշադրության կենտրոնում են։
Մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և օգնել Ղարաբաղում մնացող մարդկանց, որոնք ունեն աջակցության կարիք կամ ցանկանում են տեղափոխվել Հայաստան»,- տեսանյութին կից նշել է ԿԽՄԿ-ն։