Եթե մեր աջակցությունը չշարունակվի, ՌԴ-ն Ուկրաինայում հաջողության կհասնի. ԱՄՆ պաշտպանության նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանը հաջողության կհասնի Ուկրաինայում, եթե ԱՄՆ-ը չշարունակի աջակցել Կիևին, հայտնում է Reuters-ը։
«Ես կարող եմ երաշխավորել, որ առանց մեր աջակցության Պուտինը հաջողության կհասնի», - ասել է Օսթինը՝ Ուկրաինայի, Իսրայելի և ԱՄՆ-ի համար սահմանային անվտանգության 106 միլիարդ դոլար հատկացնելու ծրագրերի վերաբերյալ Սենատի լսումների ժամանակ:
Նրա խոսքով, այս դեպքում «Պուտինը միայն կուժեղանա և հաջողությունների կհասնի»։