Իրանի արտգործնախարարը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՄԱՍ-ի իսլամական դիմադրության շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հոկտեմբերի 31-ին Դոհայում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, հայտնում է IRNA-ն։
Հանդիպմանն Իրանի արտգործնախարարին ներկայացվել է Գազայի ժողովրդի դեմ պատերազմի վերջին իրավիճակը։
«Ալ-Աքսա փոթորիկ» գործողության հաղթանակից հետո սա Հանիեի երկրորդ պաշտոնական հանդիպումն է Իրանի ներկայացուցիչների հետ։