Անցած 24 օրվա ընթացքում Իսրայելից Վրաստան է մեկնել 15 հազար մարդ. Իսրայելում Վրաստանի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելում Վրաստանի դեսպան Լաշա Ժվանիայի խոսքով՝ ընդհանուր առմամբ Իսրայելից Վրաստան է մեկնել 15 հազար մարդ, որոնցից միայն 1500-ն են Վրաստանի քաղաքացիություն ունեցել, գրում է «Ինտերպրեսնյուսը»։
«Վերջին 24 օրվա ընթացքում միայն Վրաստանի քաղաքացիություն ունեցող մինչև 1500 մարդ հեռացել է։ Մենք չենք կարող հաշվել երկքաղաքացիություն ունեցող անձանց։ Ընդհանուր առմամբ Իսրայելից Վրաստան է մեկնել 15000 մարդ, այդ թվում՝ 1500 Վրաստանի քաղաքացի»,- նշել է դեսպանը։
Բացի այդ, Լաշա Ժվանիան խոսել է Իսրայելում տիրող իրավիճակի մասին։
Դեսպանի խոսքով՝ մի քանի շաբաթ շարունակվող սթրեսային իրավիճակը ազդել է մարդկանց հոգեկանի վրա, ուստի ծանր սթրեսային ֆոն ունեցողներին դեսպանը խորհուրդ է տալիս խուսափել շրջակա միջավայրից և տեղափոխվել Իսրայելի կենտրոնական հատված կամ վերադառնալ հայրենիք։