Արամի փողոցի շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են դեպքի վայր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 31-ին՝ ժամը 09։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է ծխատարի պատերին կուտակված յուղ։