Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իսրայելը չի ​​համաձայնի զինադադարի, ինչպես ԱՄՆ-ը հրադադարի չէր համաձայնի Փերլ Հարբորից հետո. Նեթանյահու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի ցամաքային ուժերը մոտեցել են Գազային։ Հետևակը, ուժեղացված տանկերով, հետախուզական արշավանքներ է իրականացնում քաղաքի ծայրամասերում։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ 

Հաղորդվում է, որ զրահամեքենաները փակել են գլխավոր մայրուղին, որը կապում է անկլավի հյուսիսը հարավի հետ։ Սա բնակչության տարհանման համար հարմար միակ երթուղին է։ Իսրայելի վարչապետը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի երրորդ փուլի մեկնարկի մասին։ Նախարարների խորհրդի նիստում Բենիամին Նեթանյահուն բացատրել է. «Առաջին փուլը զսպումն էր, երկրորդը՝ օդային հարվածները, և այժմ եկել է ցամաքային ճանապարհով առաջխաղացման փուլը»։

Միեւնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ավիահարվածներ հասցնել Գազայի հյուսիսային հատվածում։ Թիրախներ են խոցվել նաև հարավում՝ Ռաֆահում։ Պայթյուններ որոտացել են հիվանդանոցների մոտ, որոնք Իսրայելը նախապես հրահանգել էր տարհանել, ինչից բժիշկները հրաժարվել են՝ ծանր վիճակում գտնվող հիվանդների մեծ թվի պատճառով։ Բուժհաստատություններում նաև պատսպարվում են հազարավոր պաղեստինցիներ։

Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը չի ​​դիտարկում Գազայի հատվածում հրադադարի հաստատման հնարավորությունը և մտադիր է շարունակել իր ռազմական գործողությունը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպության դեմ։ «Ես ուզում եմ հստակեցնել Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ: Ինչպես ԱՄՆ-ը չէր համաձայնի Փերլ Հարբորի ռմբակոծումից կամ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո զինադադարի հետ, այնպես էլ Իսրայելը չի ​​համաձայնի ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունների դադարեցմանը՝ հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումներից հետո»,- մամուլի ասուլիսին ասել է նա։

Բենյամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի կողմից հրապարակված իսրայելցի պատանդների տեսանյութը դաժան հոգեբանական քարոզչություն է անվանել։ Գրոհայինների հրապարակած կադրերում երեք կին է։ Նրանցից մեկը դիմում է վարչապետին և կշտամբում իշխանություններին, որ չեն կարողացել հոկտեմբերի 7-ին երկրի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակումից պաշտպանել խաղաղ բնակիչներին։ Նա կոչ է անում պատանդներին փոխանակել իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների հետ։

«Ես գրկում եմ ձեզ։ Մեր սրտերը ձեր և մյուս առևանգվածների հետ են։ Մենք ամեն ինչ անում ենք բոլոր առևանգված և անհայտ կորածներին տուն վերադարձնելու համար»,- վարչապետի խոսքը մեջբերում է նրա աշխատակազմը։ 

Հաղորդագրության մեջ նշվում են պատանդների անունները՝ Ելենա Տրուպանովա, Դանիել Ալոնի և Ռամոնա Կիրշտ։ Ինչպես գրում է Israel News-ը, Ալոնին և Տրուպանովան ընտանիքի անդամների հետ առևանգվել են կիբուց Նիր-Օզից։ Տրուպանովայի ամուսինը՝ Վիտալին սպանվել է։ Կիրշտը առևանգվել է կիբուց Նիրիմում՝ ամուսնու հետ միասին։

Իսրայելի զինվորականների տվյալներով՝ Գազայի հատվածում 239 պատանդ է պահվում։ ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է ազատ արձակել նրանց՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման և Գազայի հատվածում հրետակոծությունների դադարեցման դիմաց։

15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդելՄեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներինԳրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրՎթար է․ ջուր չի լինելուԳեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnրՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (Նոյեմբերի 20)Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան ԱբրահամյանՁյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԲանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիտկոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասինԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվելՊակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախման հետևանքով 10 մարդ է մահшցելԳեղարքունիքի ոստիկանները թմրանյութ տեղադրելու պահին երկու տղամարդու են ձերբակալվել․ առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա«Ռեալ»-ը հայտարարել է կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասինՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. ՊուտինՈսկու գինը սեպտեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 700 դոլարից ցածրԳազի գնի 10% բարձրացումը կարող է հանգեցնել 0,6% գնաճի․ ԳալստյանԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՄիջոցներ են հատկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների համարԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբՊատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն ՀարիՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-ն
Ամենադիտված