Ավելի քան 1 միլիարդ եվրո ծախսած «Չելսին» նոր տրանսֆերներ է նախատեսել հունվարին
ՍՊՈՐՏ«Չելսին» պատրաստ է նոր կենտրոնական պաշտպանի հետ պայմանագիր կնքել 2024 թվականին, ծրագիրը հստակ է։ Այս մասին իր սոցցանցային էջերում գրել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ նրա՝ լոնդոնյան ակումբի համար հարձակվող ձեռք բերելը մնում է առաջնահերթություն, սակայն նոր ԿՊ-ն կարող է ձեռք բերվել հունվարին՝ ելնելով հնարավորություններից և բյուջեից:
«Սպասվում է, որ Չալոբան կհեռանա հունվարին, «Չելսին» դիտարկում է ԿՊ-ի տարբերակները… և «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես»,- եզրափակել է Ռոմանոն։
«Կապույտներն» արդեն միլիարդ եվրոյից ավելի են ծախսել, ինչ ակումբը ձեռք է բերել ամերիկացի միլիարդատեր Թոդ Բոելին։ Սակայն ակումբի արդյունքները դեռևս հիասթափեցնող են։
Լոնդոնյան ակումբը չի մասնակցում եվրագավաթի մրցաշարերին, սակայն Անգլիայի առաջնությունում 11-րդ տեղում է 10 խաղի հետո, վաստակել է ընդամենը 12 միավոր 30 հնարավորից։